Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Այո, տարկետումը պետք է վերացվի, բայց Գեւորգյան ճեմարանի սաներն էլ պետք է ծառայեն բանակում»

Նոյեմբեր 07,2017 21:40

Այսօր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը քննարկում էր կազմակերպել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը ուսումնական հաստատություններից, որպեսզի որեւէ մեկին արտոնություն չտրվի զինծառայությունից խուսափելու համար: Նախագիծը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում, կան կարծիքներ, որ այդ նախագիծն ի վնաս է գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների, քանի որ բանակում ծառայելը խոչընդոտելու է նրանց: Իսկ այսօր ուսանողները նաեւ բողոքի ցույց էին անում:

Aravot.am-ի հետ զրույցում Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն ասաց, որ այսօրվա քննարկմանը հրավիրել էին նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին:

Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես Քոչինյանը վստահեցրեց, հրաժարվել էր մասնակցել քննարկմանը, վստահեցնելով՝ ղեկավարությունը թույլ չի տվել: Եւ, քանի որ Հովհաննիսյանը չէր մասնակցելու այս քննարկմանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները եւս հրաժարվեցին մասնակցել:

Արեգ Քոչինյանն ասաց, որ օրինագծով առաջարկվող բարեփոխումներին կողմ է, բայց դեմ է նախագծում առկա որոշ թերություններին: Ըստ Քոչինյանի, նախագծի դեմ ընդվզողների մտահոգությունը կիսում է միայն այն մասով, որ օրենքն առաջարկում եւ ընդունում են նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազատվել են բանակից:

Քոչինյանը կողմ է, որ տարկետումը վերացվի:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ես սկզբունքորեն համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ բանակը կարող է վնասել գիտնականին: Իմ կարծիքով երիտասարդները խառնում են գիտաշխատող եւ գիտնական հասկացությունները: Գիտաշխատողն, այո , կարող է բանակում ծառայելուց հետո այլեւս գիտության ոլորտում չաշխատել»: Ապա` Քոչինյանն օրինակ բերեց գիտնական Կորոլյովին, որը ստալինյան ռեպրեսիաների զոհ էր եւ տաժանակիր աշխատանքներից հետո նա կիսամեռ վիճակում վերադարձել էր գիտությանը եւ սովետական շրջանում տիեզերագնացության բնագավառում լուրջ ներդրում ունեցել որպես գիտնական:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ուսանողների բողոքի ակցիային, Քոչինյանն ասաց, որ ուսանողներն ուղղակի չեն հանդուրժում անարդարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա քննարկման ժամանակ մասնակիցները եկան այն եզրակացության, որ Գեւորգյան ճեմարանի սաները եւս պետք է ծառայեն բանակում եւ խտրականություն չպետք է դրվի եւ նրանք չպետք է ազատվեն բանակից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տ. Նշան says:

    Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է շատերի մոտ տպավորություն, որ Ճեմարանում սովորողները բոլորն էլ բանակից փախչելու համար են եկել: Սիրելիներ, հավատացեք, հնարավոր է ե՛ւ բանակում ծառայած լինել, ե՛ւ հոգեւորական դառնալու ցանկություն ու կամք ունենալ:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ինձ դուր եկավ ճեմարանի գաղափարը, ինչը ես կլրացնեի. բանակում հոգևոր ծառայության անցնող հոգևորականները պետք է ճեմարանից գնան բանակ որպես շարքային:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930