Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հուլիս 07,1998 00:00
lurer

ԱԺ մի քանի պատգամավորներ հաստատապես պնդում էին, թե Գառնիկ Նանագուլյանը բավական ժամանակ է, ինչ իր ընտանիքի մոտ՝ Կանադա է մեկնել եւ մտադիր չէ վերադառնալ։ Նախարարի ընդունարանի աշխատակիցը հաստատեց այդ տեղեկությունը, որ Նանագուլյանը Կանադայում է, բայց հավաստիացրեց, որ նա ամսվա վերջին կվերադառնա։

ԱՌԱՎԵԼ ՏԵՂՅԱԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ

«Իրավունքի» վերջին համարում «տեղյակ աղբյուրի» վկայակոչմամբ նշված էր, թե վերջերս Դավիթ Շահնազարյանը Կարեն Դեմիրճյանի հետ Գեղարքունիքի Նորադուզ գյուղում մի խնջույքի է մասնակցել, որի ժամանակ Դեմիրճյանը սեղանակիցներին հայտարարել է. «Ժողովուրդ ջան, մնաց 6 ամիս, ընդամենը եւ ինձ կտեսնեք նախագահի, իսկ Դավթին՝ վարչապետի աթոռներին»։ Պրն Շահնազարյանը, որին դիմեցինք պարզաբանումների համար՝ նախ, չէր ցանկանում անդրադառնալ այդ լուրին՝ այն համարելով պարապությունից ծնված հորինվածք։ Հետո, այնուամենայնիվ, նշեց, որ Դեմիրճյանի հետ վերջին անգամ ընտրությունների երկրորդ փուլից առաջ է հանդիպել, իսկ Նորադուզում առնվազն երկու տարի չի եղել։

ԿՐՔԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Բազմաթիվ պատգամավորներ էին վրդովված, որ Սահմանադրության օրը պետականորեն որեւէ կերպ չնշվեց, բայց այս մասին հրապարակավ հայտարարությունը Երջանիկ Աբգարյանը կատարեց՝ դա գնահատելով իբրեւ պետության կողմից Սահմանադրության նկատմամբ արհամարհանքի դրսեւորում։ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, թե կիսում է նրա մտահոգությունը։ Բայց այստեղ ելույթ ունեցավ Արշակ Սադոյանը եւ հիշեցրեց, որ «Սահմանադրությունն ընդունվել է օրենքի ուղղակի խախտումներով եւ դրա նկատմամբ այսպիսի ջերմ վերաբերմունք չի կարելի թույլ տալ»։ Անասելի ժխոր բարձրացավ. «Զիբիլ ա, զիբիլ այս Սահմանադրությունը»,- գոռում էր Սադոյանը։ «Եթե զիբիլ ա, դու էլ դեբիլ ես»,- առավել ուժգին գոռում էր Երջանիկ Աբգարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031