Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Հուլիս 07,1998 00:00 Share
lurer

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Արմեն Դարբինյանի կենսագրությունից։ Ըստ որոշ աղբյուրների, Մոսկվայի հայկական ներկայացուցչությունում աշխատելիս, այդ ժամանակի ՀՀ ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանը նրան կամ աշխատանքից հեռացրել է, կամ էլ պահանջել է, որ նա սեփական դիմումով հեռանա։ Թե ինչո՞ւ է այդպես պատահել, գիտակ աղբյուրները դեռեւս ոչինչ չեն հայտնում։

ԱՍՏԾՈ ՄԱՏԸ ԽԱՌԸ ՉԻ

Մաքսային համակարգի տխուր վիճակն այսպես բնութագրեց Արմեն Եղիազարյանը. «Տեր Աստվածն էլ… Մովսեսի հետ գա՝ չի կարող փոխել այս համակարգը։ Ինչքա՞ն կարաս անմեղ օրիորդ մնաս, եթե քեզ անընդհատ ստիպում են՝ արա այս, արա այն»։ Ասեմ, որ խոսքը Ֆինանսների նախարարության հանձնարարությամբ ՄՎ ֆինանսական պարտավորությունների եւ ՄՎ-ի՝ դրանք կատարելիս ապօրինի գործողությունների դիմելու մասին էր։

ԻՆՉՈՒ Է ԵԳՈՐՅԱՆԸ ԲԱՑԱԿԱ

ԱԺ պատգամավոր Էդուարդ Եգորյանը «Առավոտին» հատուկ մեկնաբանություն ներկայացրեց, թե ինչու է խուսափում սահմանադրական փոփոխությունների՝ Պարույր Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովի նիստերին մասնակցելուց։ Որովհետեւ՝ սուբյեկտիվ մոտեցում է ցույց տրվել հանձնաժողովի կազմավորման հարցում։ «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կուսակցությունները սեփական ներկայացուցիչներն ունենալով խորհրդարանում, առանձին-առանձին ներկայացված չեն Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում։ Եթե պահպանվեր օբյեկտիվությունը, Եգորյանը կմասնակցեր, մանավանդ, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին։ «Իսկ մեծ հաշվով, Սահմանադրական փոփոխություններով զբաղվելու բարոյական իրավունք կարող է ունենալ միայն այն իշխանությունը, որը կընտրվի որեւէ կասկածի չենթարկվող լեգիտիմ ընտրություններով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031