Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈ՞Ր, ԹԵ՞ ՍՊԱ

Հուլիս 09,1998 23:34
zinvorakan

Բուհերի 1995-97 թթ. զինվորական ամբիոններն անցած մի խումբ շրջանավարտներ «Առավոտի» խմբագրություն ուղարկած իրենց նամակում գրում են. «Մինչեւ 1997 թ. ռազմական ամբիոններն ավարտած շրջանավարտներին շնորհվում էր սպայական կոչում։ 1995 թվականից սկսած, նշված շրջանավարտներն ատեստավորվում էին կոչման համար։ Սպայական կազմի համալրվածության, ինչպես նաեւ ասպիրանտուրայում, մագիստրատուրայում ուսումը շարունակելու պատճառով մի քանի հարյուր շրջանավարտներ չծառայեցին բանակում, որպես սպաներ։

Համաձայն 1997 թ. ԶՈՒԳՇ պետի նոյեմբերի 12-ի թիվ 39 կարգադրության, նշված շրջանավարտները սկսեցին զորակոչվել որպես զինվորներ։ Ստացվեց, որ շարունակելով ուսումը, նրանք կորցրին որպես սպա ծառայելու հնարավորությունը։ 1998 թ. նախագահական արտահերթ ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում, ինչպես նաեւ ընտրություններից հետո, այս հարցը բազմիցս արծարծվեց, որին հետեւեց պաշտպանության նախարարի կարգադրությունը, ըստ որի նշված շրջանավարտներին պետք է շնորհվի սպայի կոչում։ Բայց, այնուամենայնիվ, գարնանային զորակոչի վերջում, որպես զինվոր, նորից բանակում հայտնվեցին զինվորական ամբիոններն ավարտած տասնյակ շրջանավարտներ»։

Նամակագիրները ներկայացրել են նաեւ այս հարցի դրական լուծումը հաստատող հանրապետական զինկոմիսարի գրավոր պատասխանի պատճեն.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր դիմումի, հայտնում եմ, որ 1995-1997 թթ. բուհերն ավարտած եւ զինվորական ամբիոնն անցած շրջանավարտների անվանական ցուցակներն ուղարկվել են ՀՀ ՊՆ կադրերի վարչություն՝ նրանց զինվորական կոչում շնորհելու հարցը լուծելու համար»։

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031