Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՄԵԾԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 09,1998 00:00
lurer

Վերջին օրերին խոսվում էր, թե «Երկրապահ» պատգամավորական խումբը հրաժարվելով իր անունից, անվանվելու է «Հայաստան»։ Մինչդեռ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրներն այլ տեղեկություն են հաղորդում։ Պատգամավորական խումբը պահպանելու է իր անունը եւ, բացի այդ, նաեւ մեծանալու է։ «Երկրապահին» են անդամագրվելու եւս 7-8 պատգամավոր։

95-ԻՑ ԴԱԺԱՆ ՉԻ ԼԻՆԻ

Ընտրական օրենսգրքի շուրջ հուլիսի 8-ին տեղի ունեցած միջկուսակցական քննարկումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, չհամաձայնելով հանձնաժողովների ձեւավորման՝ Էդվարդ Եգորյանի առաջարկած տարբերակին, շատ թափանցիկ մի հայտարարություն արեց, որ այդ հիմքով ընտրությունների արդյունքներն ավելի դաժան կլինեն, քան 95-ին։ Դրան բնականորեն արձագանքեց Էդվարդ Եգորյանը, ասելով, թե 95-ից ավելի դաժան չի կարող լինել, որովհետեւ այս նոր իշխանության օրոք, Ռուբեն Հակոբյանի առաջարկած տարբերակով, հանձնաժողովներում գործադիր իշխանությունը մեծամասնություն կունենա եւ իր թեկնածուին կանցկացնի սուսուփուս։

ԻՆՏԵՐՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆԻՆ

Այս օրերին Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում է Ինտերպառլամենտի նիստին, որը 100-րդ հոբելյանականն է։ Այն համընկավ Ռուսաստանի համար դրամատիկ ժամանակահատվածին։ Հայաստանից ԱԺ նախագահի հետ այդ ատյանի աշխատանքներին մասնակցում են նաեւ Պարույր Հայրիկյանը (ԻՄ), Ամալյա Պետրոսյանը («Շամիրամ») եւ Հովհաննես Թոքմաջյանը («Մտավորական Հայաստան»)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930