Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿ՝ ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 19,1998 00:00
lurer

Ըստ ամենայնի, մոտ օրերս ՀԲ-ն մոտ 65 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին՝ կառուցվածքային փոփոխությունների համար։ Սա կլինի մինչ այժմ Հայաստանին տրված առաջին մեծ վարկը։

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։

ԱՆԿԱ՞Խ, ԹԵ՞ ԿԱԽՅԱԼ    

«Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրի վերջին թողարկման հյուր ԳիԱրՔՄի-ի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը հայտարարել էր, թե ՔԽ-ի նիստում Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ էներգետիկ հանձնաժողովն անկախ չէ։ Նախագահի մամուլի գրասենյակից այս առնչությամբ պարզաբանեցին, որ իրականում եղել է ընդհակառակը՝ Ռոբերտ Քոչարյանը պնդել է, որ այդ հանձնաժողովն անկախ է։ Ուղղակի միայն նշել է, թե ժամանակ է պետք, որ մարդիկ հոգեբանորեն իրենց լրիվ ազատ զգան։ Նախագահը նաեւ վերահաստատել է, որ այդ հանձնաժողովը պիտի շարունակի անկախ լինել, որ սակագների որոշման հարցում որեւէ ճնշման չենթարկվեն եւ ընտրություններից առաջ պոպուլիստական քայլերի չդիմեն։

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԸ

«Օրագիր» թերթի երեկվա հյուր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ իր՝ արտգործնախարար եղած ժամանակ այնպիսի բան չի արել, որ ամաչի։ «Առավոտը» հանդիպումից հետո պրն Արզումանյանից փորձեց ճշտել, թե այդ դեպքում որքանո՞վ են հավաստի ալկոհոլի հանդեպ նրա սիրո դրսեւորման մասին զրույցները։ – Դա միայն հիվանդագին երեւակայություն ունեցող մարդը կարող է նման աբսուրդ ասել։

Պրն Արզումանյանի՝ լրագրողների հետ հանդիպման մասին կարդացեք էջ 3։

… ՆԱԵՎ ԱՅՍ 300 ՄԻԼԻՈՆԸ

Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանին տրամադրված վարկերից շուրջ 300 մլն դոլարը օգտագործվել է ոչ Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք։ «Առավոտի» հարցին, իսկ դա ե՞րբ է տեղի ունեցել, ավելի շո՞ւտ, թե՞ ուշ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց՝ ուշ։ Շառն ընկավ Արմեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031