Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔԱՑՆՈՂԻՆ ԿԾԵՑ

Փետրվար 24,1999 00:00
lurer

ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտնի ելույթը աննկատ չմնաց: Նրան լավ ճանաչող մի նախկին պատգամավոր մեզ տեղեկացրեց, որ 1995 թ. ընտրություններում Դավթաշենի տեղամասում Գեղամյանը չէր հաղթել, ինչը արձանագրվել էր փաստաթղթերով: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի միջամտությունից հետո նա, այնուամենայնիվ, դարձել էր ժողովրդի ընտրյալ: Մի քանի օր առաջ Գեղամյանը հրապարակավ «շնորհակալություն» հայտնեց իրեն մարդամեջ հանողին:

ՍՐԱՆ ԷԼ ՀԱՍԱՆ

Դատախազությունը ստուգումներ է սկսել «Արարատ-Լադա» ընկերությունում, որի նպատակը 1993-ին ՆԳՆ-ին վաճառված «Հյունդայի»-ներին վերաբերող հարցերը պարզելն է։ Նշենք, որ այդ մեքենաներից մի քանիսը ԼՂՀ էին ուղարկվել, մնացածը մինչեւ այժմ օգտագործվում են։ Մինչդեռ այս տարիների ընթացքում այլ նախարարություններն առնվազն 3 անգամ փոխել են իրենց «31»-երը։

ՍԱՆԴՈՅԱՆՆ ՈՒ ՇԱՌՈՅԱՆԸ

Արմեն Դարբինյանի հրամանագրով նկատողություն է հայտարարվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանին եւ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հրամանագիրը ստորագրվել է այն հիմքով, որ Սանդոյանն ու Շառոյանը ուշացրել են մշակութային ոլորտին վերաբերող մի օրինագծի ներկայացնելը կառավարությանը։

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ

«Կա մեկ հարց, որն ընդհանրապես չի քննարկվել։ Մեծամասնական ընտրատարածքում առաջադրվող թեկնածուն պետք է հավաքի 2000 ստորագրություն։ Անցյալում 500 ստորագրություն էր անհրաժեշտ։ Եթե նույնիսկ ընտրատարածքների 2 անգամ նվազելով է դա պայմանավորված, ապա ստորագրություններն ընդամենը 1000-ը պետք է լինեին։ Մինչդեռ 500-ն էլ դժվարությամբ էր հավաքվում։ Հիմա պարտադրվում է 10 օրում 2000 ստորագրություն հավաքել, ինչը գործնականում անհնար է։ Ում կաջակցի իշխանությունը՝ նա էլ կհավաքի այդ ստորագրությունները։ Օրենսգրքում կա նաեւ շրջիկ քվեատուփերի գաղափարը, ինչը կեղծիքների բուն է»,- այսպես բնութագրեց Ընտրական օրենսգիրքը Բաբկեն Արարքցյանը։ Նրա հետ հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728