Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Մարտ 03,1999 00:00 Share
vandak

Արսեն եւ Արմեն Խաչատրյանների ծնողներն ու հարազատները երթերը դեպի հանրապետության նախագահի նստավայր առժամանակ կդադարեցնեն։ Փոխարենը նստացույց կկազմակերպեն արդեն հանրապետության դատախազության առջեւ։ Արսեն Խաչատրյանի մորը նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ նրա որդու հարցը նախագահի ուշադրության կենտրոնում է։ Մարտի 4-ին նախաքննության ժամկետն ավարտվում է. այդ օրն առավոտյան Ազատության հրապարակից երթը դարձյալ կշարժվի նախագահի «դուռը»։

Արմեն Խաչատրյանի մոր դիմումը նախագահին՝ որդուն տեսակցելու թույլտվություն ստանալու համար, առայժմ անպատասխան է։ Իսկ երրորդ մարդու ներկայության վարկածը նոր թափ է ստանում։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031