Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹԱՌԱ՜Մ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Մայիս 06,1999 00:00
govazd

Մայիսի 5-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով, «Առավոտը» համոզվեց, որ գովազդային հոլովակների փուլին կամաց- կամաց փոխարինում են հեռուստաելույթները։ Երեկ այդ ժանրում հանդես եկան՝

… Պարույր Հայրիկյանը, որ Ազգային հեռուստատեսությանը թեթեւակի կշտամբեց իրենց ծրագիրը լավագույնս չմատուցելու մեջ։ Ժամանակները փոխվում են, հավակնությունները եւ պահանջները՝ նույնպես։

… Էդվարդ Եգորյանը, որի հեռուստաելույթով սկսվեց «Հայրենիք» դաշինքի քարոզարշավը՝ մի այսպիսի պատկերավոր համեմատություն արեց, թե այն ընտանիքը, որ փորձում է տղա կամ աղջիկ ունենալ՝ ձախողվելով էլի ու էլի է… փորձում։ Ժողովրդին էլ կոչ արեց նորից ու նորից փորձել ծնել… իր իշխանությունը։ Մի խոսքով, ինչպես «Կոկա կոլայի» խցանի տա՜կ՝ կրկին փորձեք։

… Արարատ Զուրաբյանը, որը հայտարարեց, թե ՀՀՇ-ն «անարյուն տվեց իշխանությունը, բայց տվեց սխալ ձեռքեր»։ Եվ անմիջապես էլ հայտարարեց, թե կուղղեն իրենց սխալները։ Այսինքն ո՞նց՝ ՀՀՇ-ն պիտի փորձի «սխալ ձեռքերից» իշխանությունը հետ վերցնելով ինչ-որ «ճիշտ ձեռքերի՞» այն հանձնել եւ այդ ամենը խոստանում է այլեւս արյունո՞վ իրականացնել։

Արշակ Սադոյանը, որ ճիշտ է, այլեւս չի խոսում «լափված գումարների» մասին, բայց այս ելույթում անընդհատ կրկնում էր, որ մեր բոլորի «աշկի առաջ» թալանվում է այս երկիրը։ Եվ ինչպես Պանիկովսկին էր տրտնջում, որ կարգին մարդիկ քիչ են մնացել՝ մեկ-երկու եւ վերջ, այնպես էլ Սադոյանը հայտարարեց, որ իրական կուսակցությունները քիչ են՝ ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն եւ վերջ։ Եվ վերջապես, Արշակ Սադոյանն ընտրողներին համոզում էր, թե իրենցից է կախված, թե ով է թագավոր դառնալու այս երկրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31