Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԹԸ ՏԱՔ-ՏԱՔ ԵՆ ԾԵԾՈՒՄ

Հունիս 10,1999 00:00
KarenDemirchyan

 -Պրն Դեմիրճյան, արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ ձեր նոր գործընկերների հետ։ Փաստորեն, ԱԺ նոր նախագահը դուք եք լինելու։

-Դեռ բոլորի հետ չեմ հասցրել։ Բայց կամա՜ց-կամա՜ց կծանոթանանք։

ԱԺ նոր պատգամավորների վկայականների ստացման մասին ռեպորտաժը 3-րդ էջում։

ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵԶ ԷԼ Է ՊԱՏԵԼ

Վանո Սիրադեղյանը նոր ԱԺ-ում միայնակ է ներկայացնելու ՀՀՇ-ն, ինչպես հին խորհրդարանում Ռուբեն Հակոբյանն էր անձնավորում ՀՅԴ-ն։ Վերջինս «Առավոտին» խոստովանեց, թե դա բնավ հեշտ չէր. «Չէի ցանկանա, որ որեւէ կուսակցություն հայտնվեր այն վիճակում, ինչ մենք այդ չորս տարիների ընթացքում։ Բայց ե՛ւ կուսակցությունը, ե՛ւ իր միակ պատգամավորը կարողացան այդ ծանր խաչը կրել։ Արդեն նախադեպ կա։ Թող իրենք էլ փորձեն իրենց բաժին ընկած խաչը կրել։ Կկարողանա՞ն արդյոք…»։

Կարդացեք նաեւ՝ էջ 2:

ԱՅՍՕՐ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՏԸ

pchel

«Միասնությունը», ՀՅԴ-ն եւ այլք խոստանում էին, թե խորհրդարան մտնելուն պես վերացնելու են պատգամավորական անձեռնմխելիությունը։ Սա լիովին փուչ խոստում է ոչ միայն այն պատճառով, որ նոր ԱԺ-ի առաջին նիստի օրակարգում նման հարց նախատեսված չէ եւ թերեւս պիտի սպասեն մինչեւ սեպտեմբեր։ Բայց այն ժամանակ էլ այդ հարցը չեն կարող լուծել, քանզի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանադրական դրույթ է, եւ պիտի հանրաքվեով փոխվի։ Իսկ առայժմ ժողովրդի աչքին թոզ փչելու համար՝ թերեւս միայն խոսեն այդ հարցի մասին։

ԻՐԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ

smile

-Ամուսնուդ քանի՞ անգամ ես դավաճանել,- հարցնում են մի նամուսով կնոջ։ -Մի անգամ ամուսնուս ծանր վիրահատություն էր սպասվում, բժշկին վճարելու դրամ չունեինք։ Դե, ես էլ պարտքը սեփական ուժերով փակեցի։ Մի անգամ էլ երկու հոգուց տոկոսով փող էինք վերցրել, չէինք կարողանում պարտքը վերադարձնել։ Ստիպված էի երկուսի հետ էլ… Պարտքն այդպես փակեցինք։ Էս վերջերս էլ ամուսինս որոշել էր պատգամավոր դառնալ՝ 850 ձայն էր պակասում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930