Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 18,2000 00:00
Viktor Dallaqyan

«Առավոտը» պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեց, թե շարունակելո՞ւ են պնդել իրենց նախաձեռնությունը, ըստ որի պատգամավորի խափանման միջոցի փոփոխման միջնորդությամբ ԱԺ-ին կարող են դիմել 1-ին ատյանի դատավորները. «Մեր օրենսդրական նախաձեռնությունը չի հետապնդել իրավիճակային խնդիր լուծելու նպատակ։ Սա սկզբունքային մոտեցում է եւ մենք պնդելու ենք, որ առաջիկա եռօրյա նիստերի ընթացքում այն անպայման քննարկվի»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Armen Rustamyan

Մամուլում հրապարակված իր հարցազրույցներից մեկում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր. «Եթե «վհուկներ» իրականում կան, ինչպես մեր դեպքում, ինչո՞ւ նրանց չորսանք, հո հոժարակամ թույլ չե՞նք տալու, որ նրանք մեզ խժռեն»։ Հեքիաթային սոսկանքի տեսարանները մի կողմ՝ բայց ցավալի է համոզվելը, որ ժամանակին հետապնդումների թիրախ դարձածներն էլ կարող են արդարացնել «վհուկների որսը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930