Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ձեռնպահ մնաց

Հոկտեմբեր 24,2000 00:00
Gagik Harutyunyan

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական Սահմանադրական դատարանների համախորհրդի նիստում (մասնակցել են լիիրավ 21 անդամ երկրներն ու դիտորդ՝ 9 անդամ երկիր) Հայաստանը դարձել է լիիրավ անդամ։ Մինչ այդ, 1997-ին Հայաստանի ՍԴ-ն վերոնշյալ կառույցում դիտորդի կարգավիճակ ուներ։ Վերջիններս, որոնք ունեին դիտորդի կարգավիճակ, «պասիվ մասնակցության» իրավունք ունեին, բայց ոչ բոլոր հարցերի քննարկման ժամանակ, իսկ լիիրավ անդամները՝ կազմակերպության ամբողջ գործունեությանն առնչվող հարցեր են քննարկում։ «Բացառությունը Թուրքիայի պատվիրակության մոտեցումն էր,- ասաց ՍԴ նախագահը։- Կապված Միացյալ Նահանգների Կոնգրեսում այդ հարցի առաջադրման ու այս օրերին եղած մթնոլորտի հետ ենթադրում էինք, որ անպայման կունենայինք որոշ խոչընդոտներ»։ Եվ ունեցել էին, քանի որ բաց քվեարկության ժամանակ 20 կողմ ստացած Հայաստանին դեմ չի եղել, այլ՝ ձեռնպահ՝ Թուրքիայի պատվիրակությունն է եղել։ Վերջիններս հետագայում արդարացել էին, թե Հայաստանի Սահմանադրությունն անգլերեն չի եղել իրենց ձեռքի տակ։ Գ. Հարությունյանը նրանց է նվիրել աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների լազերային սկավառակը (իր հեղինակած), որտեղ, ի դեպ, Թուրքիայի Սահմանադրությունն էլ կա անգլերեն։ «Ըստ էության այս մարմինները՝ արդարադատական համակարգի, իրավունք չունեն քաղաքական այսպիսի դիրքորոշումներով հանդես գալու»,- ասաց Գ. Հարությունյանը։ Նկատենք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ չէ եւ, սակայն, ՍԴ-ն եվրոպական կառույցի անդամ է։ Աշխատանքային երկու օրերի ընթացքում, ինչպես տեղեկացրեց Գ. Հարությունյանը, հանդիպումներ են եղել Վրաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի Սահմանադրական դատարանների նախագահների հետ։ Ուշադրություն է դարձվել ՀՀ ՍԴ-ում միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որոշումները. «Նրանք գիտեին, որ 4 միջազգային պայմանագիր հակասահմանադրական է ճանաչվել, ՀՀ նախագահի 16 դիմումներ մերժվել է»։ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ արարողակարգ եղավ, ինչպես «նշեցին» իրենց անդամակցությունը, Գ. Հարությունյանն պատասխանեց, որ բոլոր երկրները շնորհավորեցին, երբ որոշումն արդեն պարզ էր եւ մի սեղան՝ Եռագույնով առանձնացվեց Հայաստանի ՍԴ-ի համար։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031