Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտ 16,2001 00:00
tert

Երեկ «IREX/ProMedia Armenia» կազմակերպության գրասենյակում բացվեց նոր տեղեկատվական կենտրոն՝ լրագրողների համար։ «IREX/ProMedia»-ն ավելի քան մեկ տարի է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալել հանրապետությունում։

Գործունեության ասպարեզը լրագրությունն է։ Ավելի ճիշտ՝ ժուռնալիստիկան՝ իր ածանցյալներով. գովազդ, դիզայն, շուկա եւ այլն։

Լրագրողների, մասնավորապես հետաքննող լրագրողների համար պարբերաբար կազմակերպված սեմինար-դասընթացները մեր՝ ազգային մամուլի առանձնահատկությունների դրոշմը կրող լրագրողներիս գիտակցության եւ ենթագիտակցության մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխեցին։

«Առավոտը» «ProMedia»-ի հետ համագործակցած եւ նրա ազդեցությունը որոշակիորեն կրող լրատվամիջոցներից է։ Այդ ազդեցությունը տառացիորեն եւ ֆիզիկապես կրում են նաեւ մեր խմբագրության պատերը, որոնցից կախված են «ա լյա ProMedia» ոճը կրող մտքեր, խորհուրդներ-առաջարկներ։ Օրինակ, «Երբ էլ ասելու բան չունեք՝ կանգ առեք», «Գտեք ճշմարտությունը եւ հասցրեք մարդկանց» եւ այլն։

Սակայն, վերադառնանք «ProMedia»-ի տեղեկատվական կենտրոն։ «Այստեղ ազատ մուտք եւ ինֆորմացիայից օգտվելու իրավունք ունեն բոլոր լրագրողները»,- ավետեց կենտրոնի տնօրեն Նառա Ղարագյոզյանը։

Տեղեկատվական ծրագրի ղեկավար Էդուարդ Բադալյանը հանգամանալից ներկայացրեց այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռում է տվյալների բազան։ Բազայում ընդգրկված են հայկական պարբերականների էլեկտրոնային տվյալները։ Ավելի կոնկրետ՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ազգ», Իրավունք», «Հայաստան», «Հայոց աշխարհ» թերթերի շուրջ 5000 եւ «Новое время», «Деловой экспресс», «Голос Армении» թերթերի մոտ 2500 հրապարակումներ։ Ծրագրից օգտվողը կարող է ընդամենը մեկ «բանալի» բառի միջոցով գտնել այն բոլոր հոդվածները, որոնցում այդ բառը գործածվել է թեկուզ մեկ անգամ։ Հնարավորություն կա նաեւ թերթի եւ լրագրողի անունների միջոցով «կանչել» տվյալ լրագրողի բոլոր, կամ ցանկության դեպքում՝ կոնկրետ թեմայով հրապարակումները։ Սակայն սա էլ դեռ բոլորը չէ։ Ծրագրի հնարավորությունների շրջանակը շատ ավելի լայն է։ Եվ արդեն այսօր կարելի է միարժեք ասել, որ այս տեղեկատվական կենտրոնը հայկական մամուլում աշխատող լրագրողների լավ օգնականն ու ընկերը կարող է դառնալ։ Ճիշտ այնպես, ինչպես կենտրոնի «ծնողը»՝ «ProMedia»-ն։

Տեղեկատվական կենտրոնում լրագրողները կարող են օգտվել ոչ միայն տվյալների բազայից, այլեւ ինտերնետ ցանցից ու նաեւ՝ ժուռնալիստիկայի վերաբերյալ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն ավելի քան 300 հրապարակում պարունակող գրադարանից։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031