Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ուղեկցությամբ մեկնեցին Մոսկվա: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում Aravot.am-ին տեղեկացրին, որ նրանք «Վնասվածքների եվրոպական կենտրոնում» թեթեւ վիրահատության են ենթարկվելու. Հռիփսիմեն` ձախ արմունկի, Մելինեն` ոտքի: Հիշեցնենք, որ երկու մարզուհիների վնասվածքներն էլ իրենց զգալ էին տվել Փարիզում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ:
Հարցին, թե վիրահատություններն արդյոք բա՞րդ են լինելու եւ դրանից հետո մարզուհիները կհասցնե՞ն մինչեւ Լոնդոնի օլիմպիական խաղեր լավագույն մարզավիճակ ձեռք բերել, ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Դրանք թեթեւ, սակայն անհրաժեշտ բժշկական միջամտություններ են, որոնց ծանրամարտում «մաքրում» են ասում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: