Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։00-ի սահմաններում Մազմանյան փողոցի վրա անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված ՎԱԶ 2115 մակնիշի 29ԼՏ684 համարանիշով և ԵՐԱԶ 762 մակնիշի 02ՕՕ913 համարանիշով ավտոմեքենաների։ Ավտոմեքենաներին հարվածելուց հետո վարորդը դիմել է փախուստի։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ առաջին սպայական գումարտակի աշխատակիցներն, ինչպես նաև ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Հրաչյանը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված ավտոմեքենան, որը դեպքի վայրից դիմել է փախուստի, BMW մակնիշի է եղել։
Մինչ այս պահը ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն ժամանել։
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վթարի վայր ժամանեցին «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ