Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո բարեխոս` Սուրբ Սարգիս

Փետրվար 03,2012 22:14


Փետրվարի 3-ին,  առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանության տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառման ընթացքում փառաբանվեց Ս.Սարգիս զորավարը: Բեմադրվել էր նաև Ս.Սարգսի, որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների նահատակությունը: Ներկաներին բաժանվեց նվերներ և բացիկներ` լի սիրով և ջերմությամբ:

Փետրվարի 3-ի գիշերը պետք է ուտել աղի բլիթ, և աղոթել սիրո բարեխոս Ս.Սարգսին, որպեսզի մեր խնդրանքները հասցնի առ Աստված: Ս.Սարգսի տոնի աղոթքը հետևյալն է:

Երկնավոր թոգավորի սուրբ զորապետ,

Անմահի սիրով  աշխարհին խաչված սուրբդ Սարգիս,

Պսակված Տիրոջ հաղթող խաչով

Մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր

Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ

Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ:

Այժմ և միշտ

Հավիտյանս հավիտենից

Ամեն:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829