Ամերիկացի ճանաչված երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, որ ֆուտբոլի Ամերիկայի ազգային լիգայի աստղ Թոնի Ռոմոյի նախկին հարսնացուն էր, իսկ հիմա երեխա է ունենալու մեկ այլ ֆուտբոլիստից՝ Էրիկ Ջոնսոնից, իր վիճակի հետ կապված որեւէ կոմպլեքս չունի:
Հղիության վերջին ամսում նա մերկ լուսանկարվել է «Elle» հանդեսի համար: Երգչուհին հայտարարել է, թե չի վախենում ծննդաբերելուց, չնայած, պտղի մեծության պատճառով, հնարավոր է, բարդություններ առաջանան:
Բժիշկներն ապագա մորը տեղեկացրել են, որ նա աղջիկ երեխա է լույս աշխարհ բերելու: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: