Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն ամենապասիվն է եղել գիտության ֆինանսավորման վերաբերյալ հարցերում

Մարտ 30,2012 17:20

Aravot.am-ի հետ զրույցում Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) նախագահ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Խաչիկ Գևորգյանը նշեց. «Վերջին տասը տարիներին գիտության ոլորտում ֆինանսավորման աճ չի եղել: Մեր երկրի կառավարող մարմինները երբեք գիտությանը նշանակություն չեն տվել»: Արդեն շուրջ մեկ տարի է ընթանում է ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժումը, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քաղաքական ուժերից ո°րն է եղել ամենապասիվը: Խ. Գևորգյանը չթաքցրեց. «Միայն ՕԵկ-ն է եղել, որ իր կարծիք չի արտահայտել այս կապակցությամբ և միայն այս կուuակցությունն է, որ իր քաղաքական ծրագրում գիտության ֆինանսավորման առումով կոնկրետ թվեր չի  նշում»:

Խ. Գևորգյանին հիշեցրինք նախորդ տարիների փորձը, երբ երիտասարդ գիտնականների  ստվար զանգված կանգնած էր իշխանական կուսակցության կողքին և հետաքրքրվեցինք՝ դառը փորձից ելնելով այս ընտրություններին ո°ր ուժին են սատարելու: Նա վստահեցրեց, որ քաղաքականապես կողմնորոշված երիտասարդ գիտնականների հանրույթ չկա, և յուրաքանչյուր ոք իր խղճի ու իմացության մակարդակով կքվեարկի: Իսկ ինքն անձամբ դեռ չի կողմնորոշվել՝ որ ուժին ընտրել:

Հաճախ հնչում է այն կարծիքը, որ իսկապես գիտությամբ զբաղվող երիտասարդը ֆեյսբուքում գրառումներ կատարելու ժամանակ չունի և հասարակական ակտիվություն ցուցաբերող այդ երիտասարդ գիտնականները նրանք են, ովքեր ուզում են իրենց անձնական հարցերը կարգավորել: Խ. Գևորգյանն այսպես այսպես արձագանքեց. «Իրոք, երիտասարդ գիտնականը ժամանակ չունի հասարակական ակտիվությամբ զբաղվելու: Բայց պետք է գիտակցել նաև, որ եթե Հայաստանը ժամանակ չունի երիտասարդ գիտնականի իրավունքները պաշտպանելու, ապա դա պիտի անեն հենց գիտնականները»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031