Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւքարի դպրոցում անառողջ կրքերը շարունակվում են

Ապրիլ 12,2012 14:28

Սեւքարի դպրոցը

Նախկինում տեղեկացրել ենք, որ սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով՝  իր դիմումի համաձայն հրաժարական է տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի փետրվարի 1-ի որոշումով՝ Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը:

Սակայն Սեւքարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Սեւքարի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով ստորագրություններ է հավաքում դպրոցում եւ գյուղում:

Դպրոցում այդ կապակցությամբ լարվածություն է ծագել, ուսուցչուհիները հնարավորինս փորձում են խուսափել դիմումի տակ ստորագրելուց, մանկավարժական կոլեկտիվի 40 անդամներից մոտ 15-ն են ստորագրել:

Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը մեր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել Նաիրա Թանանյանի օգտին ստորագրություններ հավաքելու գործընթացի մասին: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ հինգ օր առաջ մամուլում պետք է հայտարարություն տպագրված լիներ Սեւքարի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասին՝ ընդսմին չնշելով, թե որտեղ է տպագրվել այդ հայտարարությունը:

Բազմիցս փաստերով նշել ենք , որ Տավուշի մարզի դպրոցներում խախտվում է դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը, սակայն մեր հրապարակումները անարձագանք են մնացել ԿԳՆ-ի կողմից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30