Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ-կոչ խորհրդարանական ընտրություններին առաջադրվող կուսակցություններին/դաշինքներին

Ապրիլ 23,2012 13:11

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, ոչ մարտական պատճառներով մահացությունների առկայությամբ, կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ մասնագիտական կառույցների ոչ մասնագիտական վարքով և նկատի ունենալով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում խորհրդարանի դերն ու նշանակությունը, կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման իրենց ծրագրերը և ներկայացնել հանրության դատին:

«Բանակն իրականում»  նախաձեռնությունն ակնկալում է խորհրդարանական մանդատների հավակնորդ քաղաքական ուժերի առաջարկությունները մասնավորապես հետևյալ խնդիրների առնչությամբ.

1. Ինչպիսի՟ սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` զորակոչային, պայմանագրային, միլիցիոնային-աշխարհազորային կամ խառը.

·         ինչպե՟ս պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):

·         ինչպիսի՟ն պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:

·         ինչպիսի՟ն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք): Ի՟նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:

 

2. Ինչպիսի՟ կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը.

·         ինչպիսի՟ն պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը (կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես` ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:

·         ի՟նչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:

3. Ի՟նչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար.

·         խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի՟ մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:

4. Ինչպիսի՟ն պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (կզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

5. Ինչպիսի՟ն պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

6. Որո՟նք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:

Խնդրում ենք ս.թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված Ձեր կուսակցության ներկայացուցիչներին անդրադառնալ նշված հարցերին իրենց հրապարակային ելույթներում, իսկ Ձեր կուսակցության պաշտոնական պատասխանն ու դիրքորոշումն ուղարկել  «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը` նշված հասցեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30