Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժողներին են միանում Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը …

Ապրիլ 23,2012 16:31

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

 

Արմին Արթուր – հայագետ

Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան

Բրուտյան Նունե

Խառատյան Հրանուշ – ազգագրագետ

Հայրապետյան Հասմիկ – գենետիկ

Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ

Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուժող

 

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30