Լրահոս
Օրվա լրահոսը

«HOLLYWOOD» -ի պատմություն, պատից աճող ծառեր եւ ազգային առանձնահատկություններ

Ապրիլ 26,2012 14:32

 

Հոլիվուդի հուշարձանը ի սկզբանե ստեղծված է եղել` գովազդելու անշարժ գույք: Այն կառուցվել է 1923թ.ի հունիսին: Սկզբնական նշանը կոչվել է «HOLLYWOODLAND» ու միտված է եղել գովազդելու տներ,  հողատարածքներ Հոլիվուդի մերձակայքում: Ամեն տառի երկարությունը եղել է 15մ., իսկ լայնությունը` 9մ: Ենթադրվում էր,  որ նշանը կմնա ընդամենը 2,5 տարի, սակայն հետագայում այն ունեցավ համաշխարհային ճանաչում եւ դարձավ ԱՄՆ կինոինդուստրիայի գլխավոր սիմվոլը: Իր ողջ պատմության ընթացքում նշանը ենթարկվել է տարբեր փոփոխությունների: 1932թ.-ի սեպտեմբերին դերասանուհի Փեգ Էնտուիսոլը, ինքնասպան եղավ`ցատկելով «H» տառի վրայից, 1940թ.ին նշանի պաշտոնական պահնորդ Ալբերտ Կոֆեն ալկոհոլի ազդեցության տակ իր մեքենայով վթարի ենթարկվեց`վնասելով նորից «H» տառը: 1949թ.-ին նշանը վերականգնվեց, բայց հանվեց վերջին բառը`«LAND»-ը: Ժամանակի հետ տառերը վնասվեցին, որի հետեւանքով «O» տառը մասնատվելով դարձավ «u»: Միայն 1978թ.-ին ամերիկացի երաժիշտ Էլիոս Կուպերի միջնորդությամբ, ով կարողացավ նվիրատվության միջոցով հավաքել 250,000 դոլար, ամբողջովին վերականգնվեց ու վերափոխվեց հայտնի նշանը: Արդյունքում տառերը ունեցան 13,7մ. երկարություն եւ 9,3-11,8մ. լայնություն: Վերափոխված ձեւը պաշտոնապես ներկայացվեց 1978թ.-ի նոյեմբերի 14-ին: Վերջին փոփոխությունը եղավ 2005թ.-ին: «HOLLYWOOD» նշանը գտնվում է Լոս-Անջելոսի Mount Lee լեռան 491մ. բարձրության վրա: Աղբլուրը`hollywoodfl.org:

Ըստ ntgs.ru-ում տեղ գտած ինֆորմացիայի`թենիսի գնդակով երբեւէ եղած ամենաուժեղ փախանցումը գրանցվել է 1963թ.ին, անգլիացի Մայքլ Սանգստերի կողմից եւ կազմել է 248 կմ/ժ արագություն:

Սովորելը բոլոր ժամանակներում միշտ էլ եղել է կարեւորագուն պայման, իսկ Սպարտայում,-ինչպես հաղորդում է hacklive.ru-ն, ուսուցիչը պատժում էր երեխաներին` կծելով նրանց բութ մատը:

pniva.by-ից իմանում ենք, որ 1963թ.-ին նկարահանված, հանճարեղ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմաբ «Կլեոպատրա» ֆիլի ցուցագրումը արգելված է եղել Եգիպտոսում, քանի որ դերասանուհին ուներ հրեական արմատներ:

Հին Հռոմում եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, կտրում էին բժշկի ձեռքերը:

Հոնկոնգում գույություն ունի շուրջ 1200 ծառ, որ աճում է պատի միջից: Աղբյուրը`askee.ru:

Մի քանի փաստեր կապված ազգային առնանձնահատկությունների հետ

Հարավային Կորեայում արգելվում են ամուսնությունները միևնույն ազգանունը կրող մարդկանց միջև:

Թուրքիայում սգո գույն է համարվում մանուշակագույնը:

Շատ մուսուլմանական երկրներում և Չինաստանում` սպիտակը:

Հնդիկները կարծում են, որ պատվաբեր չէ մահանալ մահճակալում, պետք է մահանալ գետի մոտ:

Գոյություն ունի մի երգ`«4,33» անվանմամբ, որ բաղկացած է 3 մասից, որոնցում միայն լռություն է: Առաջին մասը բացկացած է 30վ. լռությունից, 2-րդ հիմական մասը 2 րոպե 23վ. լռությունից եւ վերջին հատվածը`40վ. առավել «բարձր» լռությունից: Երգը հեղինակել է 1940-1950թթ.-ի ավանգարդ կոմպոզիտոր ու նկարիչ Ջոն Քեյջը: Երգը կարելի է կատարել ցանկացած երաժշտական գործիքով:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30