Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյանին թունավորե՞լ էին

Հունիս 06,2012 12:42 Share

Թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, որ մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կրեց մարզական կարիերայում իր առաջին պարտությունը՝ չեմպիոնական երեք գոտիները WBA/WIBF/WBO) զիջելով ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյին, նախապատրաստվում է սեպտեմբեր ամսին կայանալիք ռեվանշ մրցամարտին:

Հայկական լրատվամիջոցները մարտից հետո գրեցին, թե Սյուզին տանուլ է տվել միայն երկու գոտի, հավանաբար, նկատի ունենալով, որ ռինգում իսկապես ամերիկացուն փոխանցվեցին երկուսը: Սակայն Aravot.am-ը Կենտիկյանի հարազատների հետ զրույցից պարզեց, որ իր տեղեկատվությունն ավելի ճիշտ էր. պարզապես, վստահ լինելով, որ հաղթանակն իրենն է լինելու, Սյուզին «Brandenburg Halle» տարել էր երկու գոտի, իսկ երրորդը նրանից վերցրել են ավելի ուշ՝ արդեն տնից:

Հիմա Սյուզի Կենտիկյանը պատրաստվում է գոտիները ետ վերադարձնել սեպտեմբերին կայանալիք ռեվանշ մրցամարտում: Այդպիսի կետ կա նրա ու մրցակցի թիմերի ստորագրված պայմանագրում: Ընդ որում, մարտի անցկացման վայրի ընտրության իրավունքը հայ բռնցքամարտիկինն է:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Կենտիկյանը պարտվեց ոչ այնքան հայտնի մրցակցին: ԶԼՄ-ները գրել են, որ մարտից առաջ նա թունավորվել էր: Մարտից հետո հարազատների հետ հեռախոսազրույցում Սյուզին հաստատել է դա եւ ավելացրել, թե ռինգ մտել է ուժեղ գլխապտույտով եւ այնպիսի զգացողություն է ունեցել, ասես, դահլիճը փլվում է գլխին: Կարծիք կա անգամ, որ թունավորումը կանխամտածված է եղել:

Բայց ավելի հետաքրքիր է հարազատների պատմած մի փաստ: Նրանց խոսքերով, կողային մրցավարների ետեւում նստած մարդկանցից մեկը հետագայում պատմել է, թե ինքը լսել է նրանց զրույցը: Մրցավարներից մեկը ցանկացել է ոչ-ոքի՝ 95:95 գրանցել, սակայն մյուսը համոզել է, որպեսզի հաղթանակը միավորներով շնորհվի ամերիկուհուն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930