Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իրենց անձնական գործն է». Հրանտ Թոխատյանը` այգիներում համբուրվող զույգերի մասին

Հունիս 07,2012 20:12

«Ցավոք այսօր Հայաստանում չկան այնպիսի վայրեր, որտեղ երիտասարդները կարող են ազատ զգալ իրենց: Դրա համար էլ նրանք այգիներում են համբուրվում». Սա 18-ամյա Նարեկի կարծիքն է այգիներում համբուրվող երիտասարդների մասին: Ասում է` ցանկացած սիրահար զույգ համբուրվում է ու եթե այգիներում էլ դա չանեն, ապա որտե՞ղ անեն: Նույնիսկ Սիրահարների այգին, որի անվանումից կարելի է արդեն իսկ պատկերացում ունենալ, թե ում  համար է նախատեսված, կարող ենք հանդիպել տարիքով մեծ մարդկանց: «Ես աշխատում եմ նրանց մոտ ինձ պարկեշտ պահել, բայց ամեն անգամ չէ, որ նրանց նկատում եմ: Իրենք ցանկանում են զբոսնել, ես էլ` համբուրել: Ի՞նչ անեմ»:

Թերևս այդ հարցի պատասխանը Նարեկը կարող է ստանալ այն ժամանակ, երբ մենք դուրս գանք ում համար ճիշտ, ում համար էլ սխալ մտածելակերպից: Տեսնես կլինի մի ժամանակ, երբ տարեցները համբուրվող զույգ  տեսնելիս չեն ասի` «Հլը ես լկտիներին նայեք» կամ էլ «Տղա ջան, Ձեզ չեք հարգում, գոնե մեզ հարգեք, տարիքով մարդիկ ենք, չէ՞, ո՞նց էլ չեք ամաչում»: Դերասան Հրանտ Թոխատյանը նորմալ է վերաբերվում նման զույգերին ու երբ տեսնում է, մտածում է. «Դա իրենց անձնական գործն է»:
Սիրելի զույգեր, համաձայնվեք` համբուրվելն էլ պետք է չափի մեջ լինի: Օրինակ երթուղայինի մեջ դա անելը, կարծում եմ, ոչ գեղեցիկ է, ոչ էլ հաճելի, ինչպես կողքինների, այնպես էլ հենց իրենց` համբուրվողների համար: Այս պահին տեղին է բերել  լրագրող, հաղորդավար ինչպես նաեւ ֆեյսբուքում շատ ակտիվ Արմեն Դուլյանի օրինակը: Նա իր պատին դրել էր այդ նույն Սիրահարների այգու նկարն ու նկարագիր ավելացրել.
«Ազգային անվտանգություն…Քիչ առաջ Սիրահարների այգու մոտով անցնելիս տեսա, որ ազատ նստարաններ կան: Մտածեցի՝ այ մարդ, մեր ժամանակ էդ Պուշկինի այգում ազատ նստարան չկար: Արդյոք սիրահարների պակասը չի սպառնում մեր ազգային անվտանգությանը: Ու երբ այդ ազգապահպան մտքերով տարված` հասա Ազգային ժողովի դարպասների մոտ, մի զույգ հենց դեմս սկսեց համբուրվել: Իսկ անվտանգության աշխատակիցը դարպասի մյուս կողմից ակնհայտորեն մտածում էր՝ արդյոք այս սիրահարները չե՞ն սպառնում ազգային անվտանգությանը…»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930