Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի ուսանողներին դիպլոմ է հանձնում վարչապետը (Ֆոտոշարք)

Հունիս 14,2012 21:31

Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում դիպլոմներ էին հանձնում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին: Տերունական աղոթքից հետո Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավագույն ուսանողներին շնորհավորում է ու հանձնում դիպլոմները: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ուսանողուհի Տիգրանուհի Խաչատրյանը նույնպես ստացավ կարմիր դիպլոմ: Սովորում է ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում: Այս չորս տարիների ընթացքում նա հասցրել է մասնագիտանալ լեզվի ու գրականության ոլորտում: Այդ ամենին զուգահեռ, հասցրել է անցկացնել հետաքրքիր ուսանողական կյանք` միջոցառումների կազմակերպումից մինչեւ Էքսկուրսիայի: Համալսարանում գրեթե խնդիր չի ունեցել. «Անհամաձայնություններ, ի՞նչ խոսք, եղել են, բայց դրանք հարթվել են»:
Տիգրանուհին արդեն դիմել է մագիստրատուրայում ուսանելու համար: Համոզված է` հետագայում կգտնի նաեւ աշխատանք:
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանն էլ ասում է, որ ավարտող ուսանողները բոլորն էլ լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը: Իրենց հետ աշխատել են լավագույն մասնագետները, իսկ իրենք էլ ամեն ինչ անում են ուսանողին  օգնելու համար: «Մեր ֆակուլտետում ավարտել են 336 ուսանող: Նրանցից շատերն են գերազանցի դիպլոմ ստացել: Ճիշտ է կային ուսանողներ, ում համար դա մեկ է եղել, բայց եղել են նաեւ այնպիսինները, ովքեր տանջվել էին իրենց դիպլոմի համար»:
Դեկանը մինչեւ այսօր հպարտանում է ֆակուլտետի բոլոր շրջանավարտներով: Ցանկանում է, որ նրանք բոլորն էլ նվիրված մնան իրենց հայրենիքին, իրենց աշխատանքով բարձր Մանկավարժական համալսարանի պատիվը:

:

 

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930