Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւքարեցի 4 պատանի բանակ մեկնեց առանց «ատեստատի»

Հունիս 23,2012 22:57

Հունիսի 2-ին Սեւքարի դպրոցում կայացած «ֆիզիկա» առարկայի  ավարտական քննությունից 6 շրջանավարտ անբավարար է  ստացել: Նրանցից 4-ը արդեն մեկնել են ժամկետային զինվորական ծառայության եւ չեն կարող մասնակցել հուլիսի 2-8-ը կայանալիք վերաքննությանը:  Ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահը եղել է դպրոցի ուսմասվար, ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Հովսեփյանը:

Նշենք, որ այլ առարկաների քննություններից շրջանավարտներն  անբավարար չեն ստացել: Հասմիկ Հովսեփյանն այդ քննությունից  հետո ազատվել է  քննական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանն ասաց, որ Հասմիկ Հովսեփյանը դպրոցի նախկին տնօրեն Սամվել Ճաղարյանի կողմակիցն է եւ  հոգեբանական ճնշում է գործադրել  ֆիզիկայի քննություն հանձնած  աշակերտների վրա:

Ի դեպ, անբավարար ստացած աշակերտներին Հասմիկ Հովսեփյանը չի դասավանդել: Ֆիզիկայի ավարտական քննությունից «կտրված» 6 շրջանավարտներից 2-ը Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի բարեկամներն  են:  Նախկինում  փաստերով նշել ենք, որ Տավուշի մարզի դպրոցներում    բազում խախտումներ կան:

Տիկին Բալասանյանն ասաց, որ ներկայումս ֆինանսների նախարարությունը Սեւքարի դպրոցում նախկինում տեղի ունեցած ֆինանսական խախտումների հետ կապված  ստուգումներ  է կատարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930