Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վալերի Գործունյան.«Զարմանում եմ, որ Տարոն Մարգարյանի խոսքը կարող է խոսք չլինել»

Հուլիս 09,2012 11:39

«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը դեռ սպասում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ իրեն տված խոստմանը, թե «Փարիզյան սուրճի» բացօթյա հատվածը նորից գործելու է: «Պարոն քաղաքապետն անձամբ ասաց, որ փարիզյանի ամառային մասը կբացվի Աբովյան փողոցը մաքրագործելուց 2 ամիս հետո, բայց բավական երկար բանակցելուց հետո արտոնեց միայն պատի տակ բացելը, իսկ փողոցի հատվածում մինչեւ հիմա չի արտոնում: Ես նրա խոսքին հավատացի ու զարմանում եմ, որ քաղաքապետի խոսքը կարող է խոսք չլինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գործունյանը: Տեղեկանալով, որ Աբովյան փողոցում՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, քաղաքապետը արտոնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացել, տիկին Գործունյանն ավելի է հիասթափվել.«Միամիտ սփյուռքահայը մտածում է, որ քաղաքապետը պիտի հարգի իր խոսքը: Դժվարանում եմ ասել, թե արդյոք Երեւանի քաղաքապետը ազա՞տ է իր որոշումների հարցում կամ օլիգարխներն իրենց քաղաքականացված շահերի համար թույլ տալի՞ս են նրան ազատ շարժվել, բայց տեսնելով հայկական իրականությունը, դժվարանում եմ հավատալ, որ ինքը ճիշտ կամ քաղաքի ու քաղաքացիների օգուտը պաշտպանող քաղաքապետ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031