Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիներին մանկուց սովորեցնում են հաղթել ամերիկացիներին

Օգոստոս 04,2012 12:01 Share

Նայելով Չինաստանում օլիմպիական չեմպիոնների աճեցման ճամբարներում արված այս լուսանկարներին` մտածում ես. սա մարզո՞ւմ է, թե տանջանք: Ավելի շուտ` երկուսն էլ միասին:

Նանյին քաղաքում է գտնվում Չինաստանի ամենադաժան մարզումային ճամբարներից մեկը, ուր երեխաներին բերում են 5-6 տարեկանից ու մարզում այնպես, ինչպես Եվրոպայում մարզվում են մեծահասակները: «Daily Mail»-ը գրում է, որ մարզադահլիճների պատերին փակցված պաստառներին մի բան է գրված. «Ոսկե մեդալ»: Եվ երեխաներին մանկուց դաստիարակում են այն ոգով, որ նրանք միշտ պետք է հաղթեն ամերիկացիներին ու զբաղեցնեն պատվո պատվանդանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել