Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության մեջ ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում

Սեպտեմբեր 10,2012 19:37

Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը: Սկսվել էր առավոտյան ժամը 9:00-ին և ավարտվել 9:38:

 

Շրի Լանկայում ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ չինացի այցելուն 14 հազար դոլար արժողությամբ ադամանդ է կուլ տվել, եւ փորձել ճողոպրել։ Չինացուն ձերբակալել են եւ տարել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

Շոտլանդական ձկնորսական նավի նավավար Էնդրյու Լիփերը ծովից գտել է 98 տարի առաջ գրված նամակով շիշ: Շիշը հայտնաբերվել էր Շոտլանդական կղզիների ափին: Շշում ոլորված է եղել փոստային քարտ, որտեղ գրված է եղել, որ այդ շշի գտնողին 6 պենս պարգեւ է հասնում Գլազգոյի նավիգացիոն դպրոցից:

Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ` հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։

1994 թ.–ի այս օրը`սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցավ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան, այն 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցանկում գտնվում է 1-ին տեղում:

 

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930