Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի ոչ հայ նշանածի եւ հայկական դարավոր անարատ ֆենի մասին

Սեպտեմբեր 18,2012 10:55

Լեւոն Արոնյանն իր ընկերուհու՝ Ավստրալիայից Արիան Կաոլիի հետ

Մի քանի օր առաջ Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը Լեւոն Արոնյանի ոչ հայազգի նշանածի մասին մեծ արձագանք է գտել, ու, չգիտես ինչու, բոլորը սկսել են զանգել ու գրել օգտատերիև, թե նա ինչու է մեր չեմպիոնին «վատ բան» ասում: Բայց սկզբում ներկայացնենք գրառումը, որը գրված է այս օգտատերին հատուկ սուր հումորով, «Հայ ավանդապաշտ ազգը ստացավ հերթական ծանր եւ դավադիր հարվածը։ Վերջին շրջանում հայ ազգի հույսի ու թասիբի միակ փրկիչը՝ Լեւոն Արոնյանը, պարզվում է, որ նշանած ունի, որը ոչ միայն հայ չի, այլեւ անգամ բարեկամ ռուս ազգից էլ չի ու անգամ տեղական արտադրության ձի չէ, այլ տարբեր ազգերի խառնուրդ է. Նրա հայրը ֆիլիպինցի Է, մայրը հոլանդացի եւ իռլանդացի։ Սա հաստատ մասոններն են թուղթուգիր արել մեր տղային՝ գցելով իրենց լրիվ մութ եւ դավադիր ճիրանների մեջ, թե չէ ո՞նց կարող է հայը, այն էլ հայազգի հույսը, հավատն ու «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր թողնել հայոց հողուջրով սնված կարմրաթշիկ աղջիկներին ու այսկերպ փորձել պղծել մեր տասհազարամյա անարատ գենը…»։

Ստացած զայրացած մեկնաբանություններին, զանգերին ու նամակներին Արգիշտի Կիվիրյանը  պատասխանում է. «Վերջին օրերին ստանում եմ բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր՝ այն հարցադրումով, թե ինչու եմ ես վիրավորել Լեւոն Արոնյանին։ Խոսքը գնում է մի քանի օր առաջ այստեղ գրված իմ ստատուսներից մեկի մասին, որն առանց իմ համաձայնության վերցվել եւ  սփռվել է տարբեր կայքերի կողմից; Դե, հիմա ո՞նց բացատրեմ, որ եթե մարդն իր ինտելեկտով մի քիչ բարձր է տախտակից, ապա հաստատ կընկալեր, որ դա սարկազմ է, որն ուղղված է ոչ թե Լեւոն Արոնյանի, այլ իրենց հայոց անարատ գենի պահապան հռչակածների եւ ուրիշի անկողինը մշտապես մտնողների դեմ։ Իսկ Լեւոև Արոնյանին ես ցանկանում եմ երջանկություն իր ընտրյալ աղջկա հետ, ու ինձ բացառապես չի հուզում ոչ Լեւոնի, ոչ էլ այդ  աղջկա նեղ էթնիկ ծագումը, ինձ լիովին բավարար է, որ Լեւոնի, ինչպես նաեւ մեր մյուս տղաների շնորհիվ տարբեր շախմատային մրցույթներում բարձրանում է հայոց դրոշը, ինչի համար մշտապես ասել եմ՝ ապրեք, տղաներ…»:

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930