Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելում ընթացող $10 հազար մրցանակային ֆոնդով կանանց միջազգային մրցաշարի երկրորդ տուրում պայքարից դուրս թողեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլլա Լեյվոյին: Առաջին սեթում 5:7 հաշվով զիջելով` Անին այնուհետեւ հաջորդ երկու սեթերը գրանցեց իր օգտին` 6:3, 6:2 եւ շարունակում է պայքարը: Երրորդ փուլում հայաստանցի մարզուհին հանդիպելու է Օլգա Բրոզդայի (Լեհաստան) հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: