Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, Հայաստանում չի նշվում Զոքանչի օրը». Սյուզան Մարգարյան

Հոկտեմբեր 26,2012 21:03
Այսօր Զոքանչների օրն է: Տոնը նշում են հիմնականում ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում: Ավանդույթը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում, այնուհետև տարածվել այլ երկրներում: Այս օրը խորհուրդ է տրվում փեսաներին ավելի հոգատար և ուշադիր գտնվել իրենց զոքանչների հանդեպ, նվերներ մատուցել և ի վերջո շնորհակալություն հայտնել, որ այդպիսի լավ աղջիկներ են դաստիարակել:
Այս օրը աշխարհի գրեթե բոլոր երկրների մի շարք զոքանչներ լսում են բազում շնորհավորանքներ: Իր շնորհավորական խոսքն է ուղղում նաև ՀՀ վաստակավոր երգչուհի Սյուզան Մարգարյանը: « Բոլոր զոքանչներին մաղթում եմ առողջություն և երջանկություն: Սակայն իմ կարծիքով` «զոքանչ» հասկացությունը այնքան էլ ճիշտ չէ. նրանք մայրեր են: Ցավոք, Հայաստանում չի նշվում Զոքանչի օրը (տոնի մասին տեղեկացավ մեզանից-հեղինակ)»,-Առավոտ երիտասարդականի հետ զրույցում ասաց երգչուհին ու հավելեց` զոքանչի կարգավիճակում լինելը շատ լավ է , և նա լավ հարաբերություններ ունի իր փեսայի հետ:
«Առավոտ երիտասարդականը» ևս շնորհավորում է բոլոր զոքանչներին` մաղթելով կանացի երջանկություն և անսահման սեր:
Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031