«Վորսկլայի» նկատմամբ հաղթանակից հետո «Շախտյորի» ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Դոնեցկ: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով թիմը տեղ չի հասել:
Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆյեվի անվան միջազգային օդանավակայանը մետեորոլոգիական անբարենպաստ պայմանների պատճառով թիմին չի ընդունել: Մերժումով են պատասխանել նաեւ Մարիուպոլն ու Լուգանսկը եւ օդանավի անձնակազմը հարկադրված է եղել արտակարգ որոշում կայացնել հենց օդում: Եղել է երկու տարբերակ՝ Դնեպրոպետրովսկը եւ Խարկովը: Եվ քանի որ առաջինում հյուրանոցային պատշաճ պայմաններ չկան, օդանավը արտակարգ վայրէջք կատարել է Խարկովում: «Շախտյորը» գիշերել է այնտեղ եւ այսօր պետք է մեկնի Դոնեցկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ