Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջ տղերք, մեզ հաղթանակ պիտի պարգեւեք». Երիտասարդները սպասում են Հայաստանի հավաքականի հաղթանակին (Ֆոտոշարք)

Մարտ 26,2013 18:05

Երեւանը եւ ինչու ոչ` ամբողջ Հայաստանն է այսօր ապրում ֆուտբոլով: Պիտի կայանա Հայաստան-Չեխիա հանդիպումը: Այն «Բրազիլիա 2014»-ի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղն է: Հաղթանակի կարեւորությունը մեծ է: Հենց այս հանդիպումից է կախված Հայաստանի հավաքականի հնարավոր մասնակցությունը աշխարհի խաղերին: Ինչպես ազգային հավաքականի նախորդ ֆուտբոլային պաշտոնական հանդիպումներից առաջ, այնպես էլ այս անգամ, «FAF»-ը կազմակերպել էր երթ: Նրանք հավաքվեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից էլ տարբեր կոչերով շարժվեցին դեպի Հանրապետական մարզադաշտ:

26032013(003)26032013(004)

«FAF»-ի առաջնորդ Էդգար Պետրոսյանը կանխատեսումներ չի անում, սակայն հաղթանակի հույս ունի: Ըստ նրա գոլ կխփեն ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը. «Մեր հավաքականը ավելի ուժեղ է, քան Չեխիաjինը»:
«FAF»-անդամ Լիլիթ Բինգոլցյանը կանխատեսում է 2:1 հաշիվը, իսկ Գարիկ Սենեքերիմյանը 3:1 հաշվով հաղթանակի հույս ունի:
Երիտասարդներին այցելեց նաեւ Ժառանգության կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա եւս հաղթանակ է սպասում մեր հավաքականից:
«Հաղթելու ենք 3:1 հաշվով»,- ասում է Րաֆֆին: 26032013(006)26032013(008)

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031