Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի քաղաքապետին ազատել են բանտից

Մարտ 30,2013 14:55

Diplomat.amԹուրքական ոստիկանության կողմից 2012-ի հունիսի 7-ի առավոտյան KCK-ի (համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) գործի շրջանակներում ձերբակալված Վանի քաղաքապետը եւ մի շարք քուրդ գործիչներ ազատ են արձակվել դատարանի կողմից:

News.am-ի փոխանցմամբ` Վանի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանում տեղի ունեցած հերթական դատավարության ժամանակ Վանի քաղաքապետ Բեքիր Քայան քրդերենով հայտարարել է, թե թուրքական դատարանում իրավական դատական գործընթաց չի ընթանում եւ հրաժարվել է պաշտպանական ճառից:

Դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Բեքիր Քայային եւ մյուս 7 քուրդ գործիչներին:

Նշենք, որ հայտնի էր, որ Վանի քաղաքապետը ձերբակալությունից օրեր անց պետք է այցելեր Հայաստան:

Վանի քաղաքապետը սիրված է բնակչության շրջանում եւ նրա ձերբակալությունը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել Վանի բնակչության շրջանում։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031