Լրահոս
Օրվա լրահոսը

Azernews. «Ադրբեջանցի Սաֆարովը Շուշիի անունից պայմանագիր է ստորագրել հունգարական քաղաքի հետ»

Մայիս 11,2013 19:12

Ըստ ադրբեջանական «Ազեր նյուզ» թերթի, Ադրբեջանը Շուշիի անունից պայմանագիր է ստրորագրել Հունգարիայի Գյոնգյոս քաղաքի հետ՝ քույր քաղաքներ դառնալու շուրջ:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատնից ուրբաթ հայտնել են «Թրենդ» լրատվական գործակալությանը, որ փաստաթուղթը ստոգրագրել է Գյոնգյոսի քաղաքապետ Լասլո Ֆարագոն և այսպես կոչված «Շուշիի գործադիր իշխանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահ» Բայրամ Սաֆարովը:

Գյոնգյոսը մայրաքաղաք Բուդապեշտից գտնվում է 80կմ դեպի արևելք հեռավորության վրա: Թերթի փոխանցմամբ, ստորագրության արարողությանը ներկա են եղել Գյոնգյոսի քաղաքապետարանի և Հունգաիրայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ անցած տարի Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ինչն արժանացավ միջազգային հանրության քննադատությանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Նալբանդյան Էդոյի թուշիկներն այս անգամ ո՞վ քաշքշելու…

  2. dyadyur says:

    Վատ չէր լինի,որ Հայաստանում ստեղծվեր ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝իր Նախարարով ու աշխատակազմով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031