Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին»

Մայիս 31,2013 14:27

«Dasaran.am» կրթական ծրագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի և “Նոր սերնդի դպրոց” հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապրիլի 2-ից մայիսի 10-ն իրականացրել է “Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի  երիտասարդական հիմնադրամում: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը հանդիսության մասնակիցներին: Նախարարն իր հերթին, շնորհավորելով բոլոր հաղթող դպրոցներին, նշել է. “Ակնհայտ է, որ «Dasaran.am» կայքը սովորական կայք չէ, այն կրթական էլեկտրոնային գործիք է, որը կարելի է ներկայացնել անգամ ամենաառաջադեմ միջազգային մանկավարժական հանրույթին: Այն կրթական, գիտական և տեղեկատվական արդյունք է, արգասիք, որը, ինչու չէ, կարելի է վաճառել արտաքին աշխարհում և հասանելի դարձնել նաև եվրոպական երկրներին: Մենք ունենք նման հեռանկար, և նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում`  ապագայում ևս իր աջակցությունը ցուցաբերելու սույն էլեկտրոնային միջավայրի զարգացմանը և արտահանմանը: Այսինքն, մենք ոչ միայն միջազգային մանկավարժական մտքի սպառող ենք, այլ նաև մատակարարող և արտահանող: Ուրախալի է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստացել ենք նման ժամանանակից գործիք: Մաղթում եմ, որ «Dasaran.am» տիրույթում մոտ ապագայում ներառվեն Հայաստանի բոլոր դպրոցները, որն էլ իր հերթին թույլ կտա ավարտին հասցնել ընդհանուր էլեկտրոնային միջավայրի կառուցման և կայացման աշխատանքները, գերժամանակակից և շատ օգտակար գործիքները հասանելի դարձնել յուրաքանչյուր աշակերտի և ծնողի համար”,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինչպես «Dasaran.am»-ի աշխատակազմին, այնպես էլ ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների տօրեններին և ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, ովքեր, ըստ Արմեն Աշոտյանի, շունչ են հաղորդում ծրագրին: Նախարարը նաև ներկաներին հավաստիացրել է, որ պետության աջակցությունն այս խնդրում կկրի շարունակական բնույթ. նախատեսվում են նոր անակնկալներ և ծրագրեր: “Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ  այդ դպրոցը կերտելու ենք միասին”,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
“Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթի առաքելությունն է` բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում “Dasaran.am” կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:
Մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
Մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողության ժամանակ առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Հաղթող է ճանաչվել է Գյումրու թիվ 44 դպրոցը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031