Լրահոս
Օրվա լրահոսը

17 տարվա գյուղապետը մեղադրվում է բենզին հափշտակելու մեջ

Հունիս 20,2013 12:42

Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական կայքը, Լոռու մարզի Նովոսելցեւո համայնքի ղեկավար, 1996 թվականից այդ համայնքը ղեկավարող, 1955թ. ծնված Ռուբեն Դավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականներին համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 513 հազար 760 դրամ արժողությամբ բենզին,որից 171 հազար 250 դրամ ընդհանուր արժողությամբ վառելանյութը հափշտակելով՝ ծախսել է իր կարիքների համար:

Ռուբեն Դավոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը : Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 28-ին:

Լոռու մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է,որ Ռուբեն Դավոյանը «1994թ. հունվար ամսին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի սահմանների ազատագրմանը», նա ՀՀԿ անդամ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930