Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Միլիտոսյանը Լոզանի օլիմպիական թանգարանի իր անկյունը տեսել է 20 տարի ուշացումով (ֆոտոշարք)

Հունիս 30,2013 12:12

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը գրում է, թե Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու համամիութենական առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի մարզական նվաճումները բարձր է գնահատել ՄՕԿ-ի այն տարիների նախագահ Խուսան Անտոնիո Սամարանչը, որի հրահանգով 1993 թվականին Լոզանի օլիմպիական թանգարանում հայ ծանրորդին նվիրված անկյուն է ստեղծվել:

Սակայն ստացվել էր այնպես, որ անցած 20 տարիների ընթացքում Իսրայելը ոչ մի անգամ Լոզան այցելելու եւ «իր անկյունը» տեսնելու հնարավորություն չէր ունեցել:

  Armnoc.am-ը տեղեկացնում է, որ իմանալով այդ մասին՝ անվանի ծանրորդին այդ հարցում աջակցել է Գագիկ Ծառուկյանը եւ օլիմպիական չոմպիոնը 20 տարի ուշացումով  մեկնել է Լոզան, որտեղ օլիմպիական թանգարանի ղեկավարությունը նրան հանձնել է «Իսրայել Միլիտոսյանի անկյան» գոյությունը հաստատող հավաստագիրը:

PrevPhoto
NextPhoto

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930