Լրահոս
Օրվա լրահոսը

Instagram, Facebook, Twitter, Google. Շաբաթվա նորությունները

Հունիս 30,2013 16:28

Instagram սոցիալական ցանցի օգտատերերը ենթարկվել են սպամ հարձակման, այս մասին հայտնել է Lenta.ru-ն:    «Չարագործները» կարծես թե փորձում են գովազդել մրգային դիետա:

Սոցցանցի որոշ օգտատերեր հայտնում են, որ ցանցի վարչակազմը նրանց խնդրում է փոխել գաղտնաբառերը:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը օգտատերերին էկրանի մոտ պահելու ևս մեկ միջոց է գտել: CNET-ի փոխանցմամբ՝ ընկերությունը փորձարկում է նոր ծառայություն, որը թույլ կտա սոցցանցի օգտատերերին խմբակային չաթ կազմակերպել: Օգտատերը պետք է պարզապես սեղմի «ստեղծել չաթ» կոճակն ու միանա ցանկացած ծանոթի: Այդ քայլը շահավետ կարող է լինել նաև ֆինանսական տեսանկյունից:

Google ընկերությունն էլ մշակում է ձեռքի ժամացույց և խաղային սարք: Երկու սարքերն էլ կաշխատեն Android օպերացիոն համակարգով, այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Սարքերի տեխնիկական առանձնահատկությունները, արժեքն ու թողարկման ժամկետը չի հստակեցվում: Կարծիք կա, որ ընկերությունը նման նախագծերով է զբաղվում Apple-ի հետ մրցակցելու նպատակով: Համաձայն շշուկների՝ Apple-ը «խելացի» ժամացույցներ է մշակում և Apple TV հեռուստասարքի հիման վրա խաղային սարք ստեղծում:
Ենթադրվում է, որ 2013-ի աշնանը Google-ը կներկայացնի Android-ի նոր տարբերակ՝ Key Lime Pie ծածկանվամբ: Այն կնպաստի թույլ հնարավորություններով սարքերի աշխատանքին:

Global Equities Research վերլուծական ընկերությունը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն՝ աստիճանաբար ավելի հաճախ են աշխատակիցները հեռանում Apple ընկերությունից՝ ռեզյումե ուղարկելով Google, LinkedIn, Facebook և նույնիսկ Hewlett-Packard, այս մասին գրել է CNews-ը: Հաշվետվությունը հիմնված է տեխնոլոգիական համաժողովների մասնակիցների շրջանում հարցումների վրա: «Յուրաքանչյուր ամիս մենք այցելում ենք 9-12 տեխնոլոգիական համաժողովների, գագաթնաժողովների: Ամսական միջինը մենք հարցում ենք անցկացնում 400-500 մարդկանց շրջանում»,- նշել է փորձագետը:

Ֆրանսիայի սպառողների դաշնային գործակալությունը հավակնություններ է ներկայացրել Facebook, Twitter և Google+ ընկերություններին այն կապակցությամբ, որ դրանց օգտագործման կանոնները և գաղտնիության քաղաքականությունը չեն համապատասխանում Ֆրանսիայի օրենքներին, հայտնել է  rfi.fr-ն:  Հայտարարության մեջ նշվել է, որ եթե 21 օրվա ընթացքում պատասխան չլինի, իրենք կդիմեն դատարան:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930