Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնությունից մինչև ծննդյան արարողություններ. Շոուբիզնեսն այս շաբաթ

Հուլիս 06,2013 17:00

 

Շոուբիզնեսյան շաբաթը լի էր ծննդյան տոներով և այլ կարևոր իրադարձություններով:

Հուլիսի 4-ին ամուսնացավ շոուբիզնեսի ամենքննարկվող զույգերից մեկը՝ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը: esyes.am-ի  փոխանցմամբ՝զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որից հետո ուղևորվել են փեսայի տուն: Զույգի պսակադրությանը ներկա էին նաև նրանց հայտնի ընկերները`Անդոն ու Ռաֆոն, Ռիչարդ Մադլենյանը, Արման Թովմասյանը…

Կարծես թե անձնական կյանքի լուրջ փոփոխություն էր եղել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանի կյանքում, բայց պարզվում է թվացյալը միշտ չէ, որ իրականն է լինում: Վերջերս երգչուհու ֆեյսբուքյան էջի լուսանկարը քննարկումների առիթ էր տվել շատերին: Լուսանկարում Սոնան N-show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ է: Սակայն օրեր առաջ երգչուհու ֆեյսբուքյան էջում հայտնվեց ևս մեկ գրառում. «Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին, դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ: Խնդրում եմ հանգիստ թողեք ինձ: Դուք չեք կարող ինչ-որ վիրավորական քոմենթներով ազդել իմ ու Սամվելի հարաբերություների վրա… մենք շատ լավ ընկերներ և կոլեգաներ ենք, ու մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ թե հետագայում ինչ կլինի, դա էլ Աստված գիտի»:

Շաբաթը հետաքրքիր իրադարձությամբ կարևորվեց նաև հեռուստահաղորդավարուհի Յանա Դանիելյանի համար: Հաղորդավարուհին հուլիսի 3-ին նշել է իր 25-ամյակը, այս մասին գրել է esyes.am-ը: Թեև Յանան չգիտեր, թե իրեն ինչ օր է սպասվում, սակայն Սուրենը նրա փոխարեն ամեն բան մտածել ու անակնկալ էր պատրաստել սիրելի կնոջ համար` իրենց բոլոր ընկերներին հրավիրելով երևանյան ակումբերից մեկը: Հաղորդավարուհու ծննդյան անակնկալները սակայն այսքանով չեն ավարտվել. նա ամուսնուց ծաղկեփունջ է նվեր ստացել, որի մեջ թաքնված է եղել իր նվերը` iPhone5 հեռախոսը:

Հուլիսի 4-ն էլ Հասմիկ Կարապետյանի ծննդյան օրն է: Նա այս տարի դարձել է 36 տարեկան: Ծննդյան կապակցության դեռ  գիշերվանից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստացել: Երգչուհին NEWS.am STYLE-ին  տեղեկացրել է, որ այս տարի ծնունդը ճոխ եւ շքեղ չի նշել, այն անցել է մտերմիկ մթնոլորտում:

Շաբաթվա պրեմիերաները՝ Նառա «Քաղաքների միջով», Սիլվա Հակոբյան «Live a light on», Լիլու «Քեզ»

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031