Այսօր՝ Կազանում մեկնարկած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի երկրորդ օրը, Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն չորս մարզաձեւերում:
Հուլիսի 7-ի ծրագրում ընդգարկված է 16 մարզաձեւ, որոնցից մեր ուսանող մարզիկները հանդես կգան չորսում՝ ծանրամարտ. Սմբատ Մարգարյան՝ 66 կգ, բռնցքամարտ. Հենրիկ Մոկոյան՝ 56 եւ Սամվել Բարսեղյան՝ 60, գոտիներով ըմբշամարտ. Գոռ Մկրտչյան՝ -62, Արթուր Երանոսյան՝ -68, Անդրանիկ Չափարյան՝-82, Կարեն Ջանոյան՝ -90 եւ Ազատ Աբրահամյան՝ +100, ձյուդո. Հակոբ Առաքելյան՝ +100:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































