Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենդերային աբորտն է ամենամեծ խնդիրը». Ադրինե Գրիգորյան

Հուլիս 07,2013 14:12

«Նրբորեն եմ մոտեցել կիթառահարի կերպարին, փորձելով նրա աշխարհայացքը, մտքերը փոխանցել մարդկանց: Հերոսս երաժշտության հետ է շփվում, նա բողոք չունի, ազատ է ու անտարբեր, երբ չի նվագում դառնում է սովորական երեւանցի: Փողոցային երաժիշտների մասին էինք ցանկանում ֆիլմ նկարահանել, ընտրել ենք հենց նրան, որպես Երեւանի ձայն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր «Պեպիտտո» ֆիլմի մասին տեղեկացրեց ռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանը:

Յուրաքանչյուր քաղաք իր ձայնն ու ռիթմն ունի: Ֆիլմի գլխավոր հերոս Գեւորգը Երեւանի ձայներից է: Առանց կիթառի նրան տեսնել գրեթե անհնար է. պատկերացնել՝ առավել եւս: Ով թեկուզ մեկ անգամ շրջել է քաղաքի կենտրոնով, տեսել է այս կիթառ-մարդուն…Երաժշտությունը Գեւորգի մտածողությունն է, տարերքը, կենսակերպն ու պարզապես հենց ինքը: Այդպես է նա փորձում գտնել իր հարցերի պատասխանները, խոսել մարդկանց հետ, հայտնել իր բողոքն ու հրճվանքը, ցավն ու ուրախությունը: Այդպես է նա ապրում, ու գուցե ապրեցնում:

Ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի խոսքով,  իր «Բավական» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2 տարի առաջ: Հայ հասարակության մակերեւույթի խորքում ավանդականից հեռու մի իրականություն է, որտեղ կնոջ ընտրության իրավունքը կանգ է առնում ընտանիքին արու զավակ պարգեւելու պահանջի առջեւ: Ֆիլմը ներկայացնում է այս խնդիրը այն կանանց պատմությունների միջոցով, որոնք ճնշման են ենթարկվել՝ սեռային ընտրությամբ պայմանավորված աբորտի դիմելով.

«Գենդերային աբորտն է ամենամեծ խնդիրը, թեման կանանց մասին է, բայց հանդիսատեսը, լսողներն ու որեւէ բան իմանալ ցանկացողները տղամարդիկ են: Այս կանայք ինձ համար Հասյատասնի հերոսներն են, նրանք ցանկանում են ինչ որ բան փոխել»:

Երկու ֆիլմն էլ մասնակցում են «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնին:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031