Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին հոր փոխարե՞ն է խանգարում թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին (տեսանյութ)

Հուլիս 21,2013 19:12

Ինչպես եւ երեկ, այսօր եւս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի տարբեր կանգառներում՝ կոչ անելով մարդկանց չվճարել 150 դրամ:

ilur.am-ի տեղեկացմամբ, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի կանգառի մոտ ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանել համապատասխան գրությամբ ե բանավոր կոչ անելով վճարել 100 դրամ: Այդ ժամանակ նրանց է մոտեցել տեսանյութի «հերոսը» եւ սկսել են պոկել թռուցիկները:

Որոշ տեղեկություններով տեսնյությում պատկերված երիտասարդներից մեկը՝ երեկ մեկ այլ կանգառում իրեն վատ պահող, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին խոչընդոտող «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hovhannes says:

    այս մսացուների նախիրը,մեր իշխանությունների ճաշացանկից է…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031