Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Հուլիս 24,2013 15:56

Այսօր Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր:

Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով, խնդրեցին թագաժառանգին և թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները: Դեսպան Քեթի Լիչը նշեց, որ ոգևորված է տեսնել թե ինչպես են բոլորը կիսում Բրիտանացիների հետ թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա հավելեց որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որևէ երեխայի:

Այդ կապակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ և կտրամադրվի Հայաստանում ապրող որևէ անապահով ընտանիքի երեխայի:

Երևանում Բրիտանական դեսպանատունը այսքանով չի սահմանափակում Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան հետ կապված միջոցառումները: Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին դեսպանատան «մունետիկները» տեղեկատվական դրոշակների միջոցով թագաժառանգի ծննդյան լուրը կտարածեն Երևանի այգիներում ու հանրային վայրերում:

Պատասխանատու Լիլիթ Քալանթարյան
Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031