Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հնարավոր է պաշտոնանկություններ լինեն». Ստյոպա Սաֆարյան

Հուլիս 30,2013 23:01

«Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, որը նաեւ մրցութային հանձնաժողովի նախագահն է եղել Տարոն Մարգարյանին տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ եզրակացություն տալիս` առաջնորդվել  է կորպորատիվ շահերով, գծատերերի շահերով»,- համոզված է ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա օրինական եւ իրավաչափ է համարում քաղաքապետարանի աշխատակիցների եւ քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ ակտիվիստների պահանջը. «Տրանսպորտի վարչության պետը եւ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա իրավունք չունեին վերջին ակցիաների ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներին տանեին այգիներում կանգնեցնեին՝ սադրանքներ հրահրելու նպատակով, հետեւաբար երիտասարդները օրինական պահանջներ են ներկայացնում»:

Պարոն Սաֆարյանը հավատում է, որ երիտասարդների հետեւողական պայքարը կարող է բերել քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների պաշտոնանկություններին. «Եթե երիտասարդների, մեր քաղաքացիների ընդվզումը բերեց հաջողություն, որի արդյունքում կասեցվեց քաղաքապետի որոշումը, ինձ հույս է տալիս, որ երիտասարդ ակտիվիստները կարող են հասնել նաեւ պաշտոնանկությունների՝ իրենց պահանջների բավարարմանը: Այո՛, համառ պայքարի արդյունքում առաջիկայում հնարավոր է նաեւ պաշտոնանկություններ լինեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031