Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ շուտով հայտնի կդառնա տարվա երիտասարդական մայրաքաղաքը

Օգոստոս 28,2013 15:12

 

Շատ քիչ ժամանակ է մնացել «Տարվա երիտասարդական մայրաքաղաքի» հռչակմանը: Մրցույթի հավակնորդները երկուսն են՝ Սիսիանն ու Էջմիածինը, առցանց քվեարկությունն էլ դեռ շարունակվում է:

Մրցույթի փորձագետ Կառլեն Խաչատրյանը «Առավոտ երիտասարդականին» տեղեկացրեց, որ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանդիսավոր նիստի ժամանակ, որին ներկա են լինելու մրցող երկու քաղաքների քաղաքապետերը.  «Փորձագիտական խումբը երկու քաղաքներում էլ ուսումնասիրություններն ավարտել է, ներկայումս փորձագիտական եզրակացություններ են պատրաստվում, – նշեց փարձագետը, – զուգահեռաբար մինչև օգոստոսի 31-ը առցանց քվեարկությունն է շարունակվում, որի արդյունքները ևս մրցույթի վրա էական ազդեցություն ունեն»: Արդյունքները որոշվելու են փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ: Թե որ քաղաքն է առավել պատրաստված, Կառլեն Խաչատրյանը խուսափեց ասել՝ պատճառաբանելով, թե իր սուբյեկտիվ կարծիքը հնարավոր է ազդի առցանց քվեարկության վրա, որը դեռ ընթացքի մեջ է: Փորձագետը միայն նշեց, որ երկու քաղաքներն էլ իրենց առավելություններն ունեն:

Մեծ ուշադրություն է դարձվել  քաղաքներում` մարզական, մշակութային, ժամանցային տարածքների այժմյան իրադրությանը, քաղաքների պատրաստվածությանը՝ տարբեր բնույթի միջոցառումներ հյուրընկալելուն, ինչպես նաև 2 քաղաքների կողմից ներկայացված երեքական ծրագրերին` մարզային, քաղաքային և հանրապետական նշանակության. «Կարևոր չափանիշ է քաղաքապետարանի նախկինում կազմակերպած երիտասարդական ծրագրերի ընդհանուր վիճակը, երիտասարդական կազմակերպությունների առկայությունը, գործունեությունն ու երիտասարդների ակտիվությունը», – հավելեց մրցույթի փորձագետը:

Նշենք, որ առցանց քվեարկել կարող եք www.eritasard.am կայքում: Յուրաքանչյուր համակարգչից հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031