Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության եւ խարդախության համար հետախուզվողը ձերբակալվել է

Սեպտեմբեր 06,2013 19:52

Ոստիկանության Իջեւանի բաժնի իրականացրած գործողությունների արդյունքում  Էջմիածին քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված  Ա. Ղ.-ն: Նրան մեղադրանք է առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով ( «Գողությունը») եւ 178 հոդվածների 1-ին («Խարդախությունը») եւ 2-րդ մասերով ( «Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով») :

Վանաձորցի երիտասարդը  Իջեւանի տարածաշրջանի մի բնակչից գումար վերցնելով՝ խաբել է, թե նրա համար դիզելային վառելիք է բերելու: Նա   մեղադրվում է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում կատարած արարքների համար, ուստի գործի քննությունը իրականցվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30