Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Առողջ սկիզբ» ծրագրի փակման արարողությունը

Սեպտեմբեր 11,2013 18:56 Share

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ 7 տարի տևող «Առողջ սկիզբ. Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանություն» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:

Ծրագիրը իրականացվել է 2006-2013 թթ Արմավիրի. Գեղարքունիքի և Տավուշի ընտրված համայնքներում «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, «Արաբկիր» բժշկական համալիրի – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Հույսի կամուրջ» մի շարք այլ կազմակերպությունների կողմից Դանիայի Արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:

Ծրագիրն ուղղված էր Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության բարելավմանը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց. «Այս ոլորտը, որի թիրախը երեխաներն են, միշտ գտնվել է մեր ուշադրության կենտրոնում: Եվ եթե մենք փորձում ենք ամեն ինչ անել երեխաների համար, ապա հաշմանդամ երեխաների համար պետք է անենք ավելին, որ նրանք զգան կյանքի բերկրանքը»: Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ յուրաքանչյուր ծրագրի ավարտը մեկ ուրիշի սկիզբն է:

«Առաքելություն Արևելք» կազմակերպության գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը իր հերթին նշեց, որ ծրագիրն ունի հաջողության երկու կարևոր գրավական. առաջինը առաջարկած ճիշտ լուծումներն են, երկրորդը՝ տարբեր կազմակերպությունների և նախարարությունների համագործակցությունը: Միջոցառման եզրափակվեց ծրագրի  7-ամյա աշխատանքի մասին տեսահոլովակներով:

 

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել