Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք երիտասարդ մնալ, ծերանալու փոխարեն մտածեք պարզապես ապրելու մասին». Խորհուրդ հոգեբանից

Սեպտեմբեր 16,2013 17:55

«Որքան տարիքս առնում եմ , այնքան սկսում եմ չսիրել ծննդյանս օրը, անգամ փորձում եմ մոռանալ և չնշել այն»,- ասում է 58-ամյա Անահիտ Մանուկյանը, ով արդեն տասը տարուց ավել է, ինչ չի նշում իր ծննդյան օրը: Բայց մի՞թե սա կարելի է վերնագրել որպես՝ վախ ծերությունից: Հետաքրքիր է, շատ տարեցներ իրենց ծննդյան օրը նույնիսկ հրաժարվում են շնորհավորանքներ և նվերներ ստանալ: Հոգեբան Լիլիթ Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր մեր իրականության մեջ շատ են այնպիսի մարդիկ, ովքեր «տառապում են» ծերության վախով և նրա համոզմամբ՝ նույնիսկ գոյություն ունի այդպիսի հիվանդությունը՝ վախ ծերության նկատմամբ, որը ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր չափից դուրս շատ են տարվում ծերանալու մոլուցքով և մոռանում են ապրելու մասին:
«Միանշանակ մեզանից ոչ ոք չի ցանկանա ծեր երևալ, հատկապես կանայք՝ ինչերի ասես, որ չեն դիմում իրենց երիտասարդությունը «պահելու» համար: Շատ կանայք ծերանալու գործընթացը բավականին ծանր են տանում: Բայց պետք չէ մոռանալ, որ կյանքը բաղկացած է մի քանի էտապներից և ուզենք, թե՝ ոչ, պետք է մի էտապից անցում կատարենք մյուսը: Ինչ խոսք, տարիների հետ մեր օրգանիզմը փոփոխությունների է ենթարկվում, տարիքի հետ սկսում է քայքայվել, ինչն էլ արտացոլվում է ոչ միայն դեմքին, այլև առողջության վրա: Տարիքի հետ մարդիկ սկսում են խոսել միայն իրենց հիվանդություններից և շատ դեպքերում դրանք ի հայտ են գալիս միայն ներշնչանքի հետևանքով»,- նշում է հոգեբան Լիլիթ Ասատրյանը:
Հոգեբանը երիտասարդ մնալու համար առաջարկում է շեշտը դնել ենթագիտակցության վրա և ծերանալու փոխարեն, մտածել ապրելու մասին:
«Երիտասարդ, առողջ մնալու համար պետք է յուրաքանչյուր մարդ աշխատի իր ենթագիտակցության վրա, փոխի սեփական տրամադրվածությունը իր անձի նկատմամբ: Որովհետև ապացուցված բան է, որքան շատ ենք մտածում մի ուղղությամբ, ենթագիտակցորեն ստանում ենք մեր մտածածի արդյունքը: Այսինքն՝ եթե ուզում եք երիտասարդ մնալ, նույնիսկ մինչև խոր ծերություն, պետք է հոգեպես զգաք ձեզ առողջ և երիտասարդ, ծերանալու փոխարեն մտածեք պարզապես ապրելու մասին »,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Օվսաննա Սիմոնյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ աշխարհի ամենաերկարակյաց մարդկանցից մեկը՝ ճապոնացի Ձիրոեմոնու Կիմուրեն, ով այս տարի նշեց իր 116-րդ ամյակը, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ իր երկարակեցության գաղտնիքը չափավոր և ճիշտ սնունդն է: Ուստի երկար ապրելու և երիտասարդ մնալու համար արժե ուշադրություն դարձնել նաև մեր կերակրացանկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30